Ձախորդ Փանոս․ ի՞նչ եղավ հետո։

0

Posted by narinevirabyan | Posted in Uncategorized | Posted on 28 Ապրիլի, 2021

Ձախորդ Փանոսի հետ կատարվածի մասին իմանալով  քեռի Քուչին գնաց անտառ, գտավ նրան և զանգահարեց բժիշկ աքլորին։ Նրանք Ձախորդ Փանոսին տարան հիվանդանոց, բժիշկ աքլորը վիրահատեց նրա աչքը և բուժեց ոտքը։ Բժիշկ աքլորը զանգահարեց ուստա փիսոին և խնդրեց, որ նա նոր շորեր կարի Ձախորդ Փանոսի համար։ Ուստա Փիսոն շատ գեղեցիկ շորեր կարեց նրա համար։Փանոսը հագավ նոր շորերն և շատ ուրախացավ, անգամ նրա ձախորդությունն վերացավ։ Փանոսն ամուսնացավ և ապրեց երկար և երջանիկ․․․

Ձախորդ Փանոս երկու

0

Posted by narinevirabyan | Posted in Uncategorized | Posted on 28 Ապրիլի, 2021

Նամակ Ձախորդ Փանոսին

0

Posted by narinevirabyan | Posted in Uncategorized | Posted on 26 Ապրիլի, 2021

Ողջույն, Ձախորդ Փանոս, ես Նարինեն եմ։ Ցավակցում եմ քեզ, քո հետ պատահած բոլոր դժբախտությունների համար։ Ես ուզում եմ  քեզ մի խորհուրդ տալ։ Ինչ անում ես երկար մտածիր նոր արա, որպիսի վատ դրության մեջ չհայտնվես։ Ինչպես մեծերն են սիրում ասել << յոթը չափիր, մեկը կտրիր>>։

Գարուն բերող ծիծեռնակը

0

Posted by narinevirabyan | Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր, Uncategorized | Posted on 23 Ապրիլի, 2021

Գարունը սկսվում է ծիծեռնակների գալուստով։ Երբ դրսում ծիծեռնակ եմ տեսնում` հասկանում եմ, որ գարուն է,  և ծիծեռնակները ետ են վերադարձել։ Ես միշտ պատշգամբից  հետևում եմ ծիծեռնակներին, թե ինչպես են նրանք օդում գեղեցիկ պտույտներ կատարում և շատ հաճելի ձայներ  արձակում։

Մեղուներին հյուր

0

Posted by narinevirabyan | Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր | Posted on 22 Ապրիլի, 2021

Ողջույն, ես Նարինեն եմ։ Մենք այսօր դասարանով գնացել էին ագարակ՝ մեղուներին հյուր։ Այնտեղ ընկեր Արմինեն մեզ ծանոթացրեց մեղուների հետ։ Մենք տեսանք մայր մեղվին և նոր ծնված  մեղուներին։ Մենք  սպիտակ հագուստ  էինք  հագել, որ մեղուները մեզ չխայթեին։ Ընկեր Արմինեի հետ ծուխ արեցինք, որ մեղուները հանգստանան։ Մենք իմացանք, որ մայր մեղուն չի խայթում։ Բոլոր մեղուները ուղեկցում էին մայր մեղվին: Մեզ համար շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են աշխատում մեղուները։ Ինձ շատ հետաքրքիր էր մեղուներին հետևելը, քանի որ ես շատ բան սովորեցի։

Մեղրի կաթիլը

0

Posted by narinevirabyan | Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր, Uncategorized | Posted on 13 Ապրիլի, 2021

Մի օր Ալեքսը հիվանդացել էր և ջերմում էր։ Մայրիկս ամեն կերպ փորձում էր նրան թեյ խմեցնել, որ նա շուտ առողջանա։ Մայրիկս վերցրեց մեղրը և մի կաթ լցրեց թեյի մեջ։ Ալեքսը համտեսեց թեյը և նրան շատ դուր եկավ, և նա ամբողջը  խմեց։ Եվ այդ մեղրի կաթիլը բուժեց եղբորս։

Գարնանային գովազդ

0

Posted by narinevirabyan | Posted in Հորինուկներ, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր, Uncategorized | Posted on 1 Ապրիլի, 2021

Մեր բակում շատ գեղեցիկ գարուն է։ Ծառերը ծաղկել են և շատ գեղցիկ տեսարան է։ Ծաղիկները բացել են իրենց գույնզգույն թերթիկները, և նրանց բույրը տարածվել է ամբողջ բակով։ Ես բոլոր թռչուններին  հրավիրում եմ մեր բակ, որպեսզի իրենց երգով էլ ավելի գեղեցկացնեն մեր բակի գարունը։

Զանցել գործիքագոտուն