Գորգի տակ         Դոնալդ Բիսեթ

0

Posted by narinevirabyan | Posted in Մայրենի լեզու | Posted on 23 Դեկտեմբերի, 2021

 

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.
— Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:

— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:

— Ես երևակայական վագր եմ:

— Ես երևակայական ձի եմ:

— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:

— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-չէ՞ որ խոտն էլ է երևակայական:

— Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:

— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
— Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

— Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

— Ես ձեռքի  ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:

— Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

— Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:

— Մտածեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:

— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:

— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս:

— Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:

— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:

— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:

— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»,: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

— Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

  1. Ի՞նչ է նշանակում երևակայական: Ի՞նչ է նշանակում իրական: Փորձի՛ր բացատրել: երևակայական  նշանակում է Երևակայության առաջացրած, երևակայվող:
    Անիրական, մտացածին, կեղծ իսկ
    իրական նշանակում է  Իրականության մեջ գոյություն ունեցող՝ ունեցած: Իրական դեպք՝ պատմություն:
  2. Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը:

Իմ կարծիքով  նրանք  շատ փոքր էին դրա համար նրանք կարողանում էին գորգի տակ ապրել։

  1. Պատմի՛ր աղջկա մասին:

Աղջիկը հետաքրքրասեր էր որովհետև շատ հարցեր էր տալիս ձիուն և վագրին։

  1. Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչո՞ւ:

Ես կուզեի գորգի տակ ունենալ իմ երազանքները բայց դեռ չեմ որոշել ինչու՞։

  1. Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը: Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Պատումդ ու նկարդ հրապարակի՛ր բլոգում:

Մեր հյուրասեյնակը  շատ մեծ է այնտեղ կա բազմոց 2 բասկաթոռ մեծ սեղան և նրա շուրջը աթոռներ կա նաև հեռուստացույց։ Ես իմ ընտանիքի հետ կուզեի ապրել սեթական տանը։

  1. Գրի՛ր բառեր, որոնք.

ա. շաքարի պես խրթխրթան են – գազար, վարունգ, տաքդեղ

բ. խոտով բրդուճի պես տարօրինակ են – լոլիկով բրդուճ

գ. հորդ անձրևի պես առատ են – հորդ արև, հորդ ձյուն

  1. Շարունակի՛ր հորինել: Պատմությունդ վերնագրիր: Հրապարակիր բլոգում:

Գորգի տակ 2

 

 

Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:                   Մայրիկը ներս մտավ և տեսավ, որ այդ ձայնը գալիս էին գորգի տակից։ Նա զարմացավ բարցրացրեց գորգը, տեսավ Շեյլաին  և մուշ մուշ քնած վագգրին ու ձիուն։ Չխանգառեց նրանց, թողեց, որ հանգիստ քնեին։

  1. Նկարի՛ր այն, ինչը կուզեիր, որ հայտնվեր՝

ա. սեղանիդ տակ:   Սեղանի տակ կուզեի ունենալ շատ կոնֆետներ։

բ. մահճակալիդ տակ:  Մարժակալի տակ կուզեի ունենալ ուրախ բարի երազներ։

Նկարներդ հրապարակի՛ր բլոգում:

 

 

 

 

Ճամփորդություն դեպի թատրոն

0

Posted by narinevirabyan | Posted in Մայրենի լեզու | Posted on 23 Դեկտեմբերի, 2021

Ողջույն, ես Նարինեն եմ։Այսօր մենք դեկտեմբերի 21-ին գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն՝ դիտելու «Մաուգլի» մյուզիքլ ներկայացումը՝ ընկեր Անահիտի և Գայանե Փարվանյանի հետ։ Ես ամենաշատը հավանեցի   Մաուգլիին, օձին և գայլերին։ Օձը  ծիծաղելի գլուխ ուներ և շատ բնական ձայներ  էր հանում։ Իմացա, որ գայլերը Մաուգլիի եղբայրներն էին։ Ես շատ հավանեցի ներկայացումը։ Հուսով եմ, որ դուք էլ կհավանեք։

 

Զանցել գործիքագոտուն