Եվրասիա

0

Posted by narinevirabyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 6 Հոկտեմբերի, 2021

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպայի և Ասիայի:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանն է, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունն է:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Կասպից ծովը:

Աշուն օր

0

Posted by narinevirabyan | Posted in Մայրենի լեզու | Posted on 6 Հոկտեմբերի, 2021

 

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

 

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
  2. Բացատրիր արտահայտությունները:

վար եկան – ներգև ընկան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — դանդաղ

շաղ տալ — թափթփել

քող կապել – քողով ծածկել

  1. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև, մութ ամպեր եկան

Սարի վրա կանգնեցին

Բացվեց առավոտ

Սառը, ցուրտ եղանակ էր։

Ամպերը սկսեցին գոռալ

Երկիրը տխուր էր,

Կայծակ էր խփում

Եվ ուժեղ ձայներ էր գալիս։

Արևը կամաց շողերը գցեց,

Բայց ուժեղ մրսեց

Ամպերը քող կապեցին։

Մարմանդ անձրև եկավ

Հոգնած տերևները այս ու այն կողմ տալով։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վերև

պաղել- ջերմանալ

հեռու-մոտիկ

վառել- մարել

  1. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան։

 

 

 

Իմ անունը

0

Posted by narinevirabyan | Posted in Հայրենագիտություն, Uncategorized | Posted on 6 Հոկտեմբերի, 2021

Ողջույն, ես Նարինե Վիրաբյանն եմ։ Մի փոքր պատմեմ իմ անվան և ազգանվան մասին։ Նարինե նշանակում է լուսավոր։ Իմ անունը հայկական է։ Իսկ իմ ազգանունը՝ Վիրաբյան է, որը ծագել է հայոց Խոր Վիրապ վանքի անունից։

Զանցել գործիքագոտուն