Բուժական, Թեղենյաց վանք

0

Posted by narinevirabyan | Posted in Հայրենագիտություն, Մայրենի լեզու, Ուսումնական նախագծեր, Uncategorized | Posted on 24 Հոկտեմբերի, 2021

Ողջույն ես Նարինեն եմ։ Մենք այսօր` հոկտեմբերի 22-ին, դասարանով մեկնել ենք ճամփորդության դեպի Բուժական, Թեղենյաց վանք։ Առավոտյան 9։00 հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասնակցեցինք պատարագին և ճանապարհ ընկանք դեպի Բուժական։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր։ Տեղ հասնելուն պես նախաճաշեցինք։ Քայլեցինք դեպի անտառ, որտեղ շատ տերևներ կար թափված, որոնցով մենք շատ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Տերևներով հետաքրքիր կոլաժներ պատրաստեցինք։ Տիկին Նունեն լուսանկարեց մեզ աշնանային գեղեցիկ ֆոնի ներքո։ Հետո այցելեցինք տեղի եկեղեցին և երգեցինք  «Առավոտ լուսո» և աղոթեցինք  «Հայր մերը»։ Մեր օրը շատ հետաքրքիր և անմոռանալի անցավ։ Այնտեղ շատ մեծ աշնանային տրամադրություն էր։ Վերադարձանք Երևան 5։30 — ին։

Զանցել գործիքագոտուն